Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ինչպե՞ս են թուրքական իշխանությունները կյանքի կոչում Սիրիայի հետ կնքած «Խաղաղության պայմանագիրը»։ Նոր բան հորինելու կարիք չունեն, արդեն քանիցս նույն սցենարն է՝ այս անգամ Սիրիայի քրդական թաղամասերի վրա հարյուրավոր կյանքեր խլած զինված հարձակումն անվանելով «խաղաղության գարուն»։
Ցինիկ է, նման է վաղուց կրակած փամփուշտի, բայց արդեն անվրեպ աշխատում է հարյուրավոր տարիներ և դեռ կաշխատի, քանզի տարաբնույթ իրավիճակային շահառուների և «ժողովրդավարական ու քաղաքակիրթ» աշխարհի լռության պակաս չկա։
Ոմանք կասեն, թե մերն ուրիշ է, իրականում թուրքական ընկալումներով ոչ մի էական տարբերություն չկա հերթական «խաղաղության գարուն» գործի դնելու համար, իսկ հորինված առիթներ որքան ուզեք՝ ընդհուպ հայկական ֆաշիզմի դեմ պայքարելու «վեհ» գաղափարը, ինչը պնդում էր դրանց կրտսեր ադրբեջանական բռնապետը …»։