Ամենակարճ այցը՝ հեռավոր ԱՄՆ-ից․ Պետքարտուղարի այցը Հայաստան տևեց ընդամենը շուրջ 40 րոպե

26 Մայիսի, 2026

Ամենակարճ այցը՝ շատ հեռու երկրից․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան հավակնում է դառնալ ամենակարճը Հայաստանի դիվանագիտական պատմության մեջ։ Ռուբիոն երկրորդ պետքարտուղարն է, որ այցելում է Հայաստան։ Չնայած նման բարձր մակարդակի այցին, այն տևեց ընդամենը շուրջ 40 րոպե:

Ռուբիոն անգամ դուրս չեկավ օդանավակայանից, Արարատ Միրզոյանի հետ բանակցեց շուրջ կես ժամ, ապա 15 րոպեից էլ պակաս տևեց երեք փաստաթղթի ստորագրումը։ Ստորագրվեց օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախաստորագրված՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը։

Ռուբիոյի այցը Հայաստան նախապես չէր հայտարարվել։ Այդ մասին մամուլին հայտնի դարձավ ընդամենը այցից մեկ օր առաջ։ Ռուբիոն Հայաստան այցելեց Հնդկաստանից։

Այս այցը, ըստ երևույթին, կրում էր նախընտրական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղարը կարճ հայտարարության մեջ աջակցություն հայտնեց Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգին և հեռացավ:

 

 

 

Նմանատիպ նյութեր

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «yerevan.today»-ին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:...

Կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

  «ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9...

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես...