Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան

17 Հուլիսի, 2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արութր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էժանագին աֆերիստություն

Երբ ինչ որ մի ծառայություն արտապատվիրակում ես երրորդ կողմին, դրա համար վճարում ես։ Օրինակ՝ եթե որևէ ընկերություն հաստիքային հաշվապահ պահելու փոխարեն իր հաշվապահությունն արտապատվիրակում է ինչ որ հաշվապահական ընկերությանը, ապա նա դրա համար վճարում է այդ հաշվապահական ընկերությանը։ Այլապես ինչու՞ պետք է ինչ որ մեկը քո փոխարեն քո հաշվապահությունն անի։ Այլ ընկերությունների հաշվապահությունը վարելը հաշվապահական ընկերությունների բիզնեսն է, նրանց փողի աղբյուրը։ Նրանք հո՞ քո սիրուն աչքերի համար քո հաշվապահական հաշվետվությունները չեն կազմում։

Պետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։ Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։ Օրինակ՝ պետությունը կարող է իր թունելների կառավարումը հանձնել մասնավորին՝ պայմանով որ մասնավորը դրանք վերանորոգի ու սպասարկի։

Դե հիմա այս տրամաբանությունը տարածենք Հայաստանի հարավային սահմանով անցնող ճանապարհի/միջանցքի վրա։ Ինչու՞ ինչ որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը։ Կարո՞ղ է վաղը Հայաստանը վճարի ինչ որ օտարերկրյա մասնավոր ընկերությանը, որ այդ ընկերությունն ապահովի ադրբեջանցիների ու թուրքերի անխոչընդոտ երթևեկությունը Հայաստանի տարածքով։ Կամ, կարո՞ղ է հանկարծ այդ օտարերկրյա մասնավոր ընկերությունը ճանապարհի մուտքի վրա «տոմսավաճառ» նստացնի ու երթևեկողներից փող գանձի։ Թուրքերից ու ադրբեջանցիներից թող գանձի, հարց չունեմ, բայց․․․ հիմա պատկերացնու՞մ եք, թե որքան կգանձեն թուրքերն ու ադրբեջանցիները, եթե վաղն ինչ որ հայ հանկարծ փորձի իրենց ճանապարհներին ոտք դնել։ Կկլպեն մինչև վերջին լուման (եթե իհարկե այդ ժամանակ մեր երկրում մանաթը կամ թուրքական լիրան չշրջանառվեն)։

Հ․Գ․ «Վեոլիայի» օրինակն ընդհանրապես շառլատանություն է։ Հայստանն իր ենթակառուցվածքը վարձով է տվել, որ ֆրանսիացիները փող աշխատեն։ Այդքան բան։ Նույնն է, թե մեկն իր խանութի տարածքը տա ուրիշին, որ այդ ուրիշն այդ խանութն աշխատացնի։ Պրիմիտիվ է ու զզվելի․․․»:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...