«Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը նույնիսկ այդ գնով կմատակարարի՞ անհրաժեշտ ծավալը: Գտնվելով այս բարդ աշխարհաքաղաքական հանգույցում՝ Հայաստանը կարող էր քաղաքականությունը կառուցել հավասարակշռության վրա, և հարաբերություններ էր կառուցում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի, թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի հետ։ Հիմա հարցը դրված է «կա՛մ-կա՛մ» սկզբունքով։ Շահերը համադրելու և համատեղելու փոխարեն՝ դրանք հակադրում են։ Հայաստանն ամենածանր հարվածները ստացել է հենց այն ժամանակ, երբ գերտերությունների շահերը բախվել են Հայաստանի տարածքում։ Հիմա հենց դա է տեղի ունենում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



