Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»

3 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ: Ավելին, հոբել յանական միջոցառումների բացումն արդեն իսկ տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Ժամանակին մենք նշել էինք, որ միայն դաշնակահարուհու հոնորարը, մեր տեղեկություններով, կազմում է մոտ 80 հազար դոլար (ԿԳՄՍՆ-ն դա գաղտնիք էր համարել), իսկ պետական ֆինանսավորում ենթադրող միջոցառման տոմսերն ուղղակի աստղաբաշխական էին:

Եվ, ահա, կառավարության համապատասխան որոշումը եղել է մայիսի 29-ին: Ըստ այդմ, Հայաստանի ազգային ֆիլհարմ ո նիկ նվա գախմ բի հիմ նադր մ ա ն 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:

Нет описания фото.

Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը, այդուամենայնիվ, ինքնին երկու համերգի համար (կառավարության որոշման մեջ պարզ գրված է՝ Հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումներ) 147,7 մլն դրամը կամ շուրջ 384 հազար դոլարը յուրատեսակ ճոխություն է: Նույնը վերաբերում է նաև մարզերում 12 համերգին, որոնց համար նախատեսված է տրամադրել մոտ 140 հազար դոլար: Զարմացնում է նաև հյուրախաղերի կազմակերպումը Իրանում: Չէ, ինքնին Իրանում հյուրախաղերը վատ բան չեն, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ միայն Իրանում, կամ ինչո՞ւ հենց Իրանում: Դե, իսկ այս ամենի գլուխգործոցը վերաբերում է վերջին կետին, այն է՝ միայն բրենդբուքի համար նախատեսված է տրամադրել մոտ 56 մլն դրամ կամ մոտ 146 հազար դոլար: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գիրք են հրատարակելու, որ նման կարգի գումար է նախատեսվում ծախսել պետբյուջեից:

Համեմատության համար նշենք, որ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբել յանական բոլոր միջոցառումների համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ կամ 160 հազար դոլար: Դե, մի բրենդբուքից մի քիչ ավելի…

Որքանո՞վ է արդարացված հոբել յանական միջոցառումների համար նման կարգի գումարներ տրամադրելը: Այս հարցով դիմեցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ով մասնավորաբար ասաց. ««Կոլեգիալ մշակույթն ինձ համար շատ կարևոր է, և հենց կոլեգիալության տեսանկյունից ուրախ եմ, որ պետությունը կարևորություն է տալիս մեր գործընկերներին: Այս տարի սեպտեմբերից սկսվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը։ Եթե մեր կոլեգա նվագախմբին տրամադրում են պետական մեծ գումար, ակնկալիք ունեմ և վստահ եմ նաև, որ Սիմֆոնիկ նվագախումբը նույնպես կունենա այդ մասշտաբային աջակցությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում

1001 հարցված քաղաքացիների ճնշող մասը՝ 54%-ը, պնդում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 54%-ից 53%-ը նշել է, որ ՀՀ-ում...

Մենք ազգովի պարտավոր ենք կտրել զիջումների այս շղթան հանուն մեր հավաքական լինելիության․ Ռուստամյան 

«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող...

ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին է կրակում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

  «Հայ Դատի մեր զինվորագրյալ ընկերներն ու համակիրները, որոնց ներկայացուցիչները նստած են այստեղ, հայության երկրորդ բանակն են, որ կմաքառի արտաքին աշխարհի քաղաքական, դիվանագիտական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հարթակների վրա՝...

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։ «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով «թխված» գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ...

Հայ դատը բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է․ Իշխան Սաղաթելյան

  «Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները բացահայտ և անթաքույց հարձակում են սկսել Հայ դատի...