Պետբյուջեից միլիոններ են հատկացվել ՔՊ-ականի հետ առնչություն ունեցող ընկերությանը. Փաստինֆո

3 Դեկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ, որի համար ՀՀ պետական բյուջեից գումարներ կհատկացվի ՔՊ-ի հետ առնչություն ունեցող ընկերությանը։

«Փաստինֆո»-ն բաց աղբյուրներում առկա փաստաթղթերից պարզել է, որ պայմանագրի արժեքը  7 միլիոն 200 հազար դրամ է, որի կնքման ամսաթիվը նշված է սույն թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ կապալառուն «Արտ Օֆ Շին» ՍՊԸ-ն է։

Ուսումնասիրելով այս ՍՊԸ-ի գործունեությունը, ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ այս ընկերությունը կապեր ունի իշխող ուժի հետ։  ՍՊԸ-ի իրական շահառուն Տաթևիկ Տեր-Ղահրամանյանն է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց նրան։ Նշենք, որ այս պահին ընկերությունը տնօրինում է վերջինիս ամուսինը՝ Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանը 2022 թվականին Չարենցավանի ՏԻՄ ընտրություններում ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում։ 2023 թվականից սկսած վերջինիս ծառայություններից օգտվել են Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ՀՀ ՊԵԿ-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, Չարենցավանի համայնքապետարանը և Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝...

6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը

6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Մարտական գործողությունները, որոնք տևեցին 44 օր, ընդգրկեցին Արցախի մի շարք քաղաքներ և բնակավայրեր՝...

Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am

Ադրբեջանը Մոսկվայում հակահայկական թեզե՞ր է առաջ մղում, թե՞ կա իրական հիմք ԱԹՍ-ների պատմության տակ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը կարող է նոր, շատ ավելի վտանգավոր փուլ մտնել։ Politik.am-ին հասած տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Վերջին տարիներին...