Մեր երկիրը մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է. պայքարը պետք է շարունակել.Արեգնազ Մանուկյան

25 Սեպտեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով «թխված» գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ իմ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համեմատաբար հանգստանանք։ Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել, քանի որ մեր երկիրն օր օրի մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է, ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ նույնպես։

Սա իմ առաջին ուղերձն է տնային կալանքում գտնվելիս: Իրականում, շփման սահմանափակումը կարճ ժամանակով բացվելուց հետո այժմ ավելի է խստացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, սրանք ամբողջ Հայաստանն են դարձնում կալանավայր։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։

Ինչպես հայտնի է, Թևանյանի «գործը» փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեսք տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։ Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է»,-նշել է նա իր ուղերձում։

Մանուկյանն ընդգծել է, որ այս ընթացքում քաջալերանքի և գովասանքի բազմաթիվ խոսքեր է ստացել։ «Շատերն ասում են, որ հերոսություն եմ արել և կամք ցուցաբերել, քանի որ կեղծ ցուցմունքներ չեմ տվել Թևանյանի դեմ, կալանքի և ապօրինաբար դատապարտվելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով՝ չեմ վաճառել խիղճս ու հոգիս, չեմ գնացել քստմնելի գործարքի։

Իմ կարծիքով՝ հերոսություն ասվածը շատ բարձրագոչ ձևակերպում է։ Ես ոչ թե հերոսություն եմ արել, այլ պարզապես ստորություն չեմ արել։ Այս իշխանության հետ գործարքի գնալն ու «երկխոսելն» իսկական դավաճանություն կլիներ։

Եթե մենք վախենանք կալանքից ու դավաճանենք մեր գաղափարներին, սկզբունքներին, ապա իրավունք չենք ունենա ՀՀ քաղաքացիներից պարկեշտություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենասիրություն պահանջել։ Թիմակցին, ընկերներին դավաճանելուց մինչև Հայրենիքի դավաճանություն կես քայլ է։ Այնպես որ, ամեն մեկն իր սկզբունքների համար պետք է մինչև վերջ կռիվ տա ու նոր միայն դիմացինից նույնը պահանջելու իրավունք ստանա։

Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։

Ինքս իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից, և մենք միասնաբար կռիվ տանք այս թրքահպատակ իշխանությունների դեմ։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։

Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին, Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի»,-նշված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...