Հայ դատը բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է․ Իշխան Սաղաթելյան

25 Սեպտեմբերի, 2026

 

«Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները բացահայտ և անթաքույց հարձակում են սկսել Հայ դատի համակարգի և աշխարհասփյուռ Հայ դատի ցանցի նկատմամբ:

Վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան բացահայտ արշավ է սկսել Հայ դատի գրասենյակների դեմ՝ փորձելով հանրությանը հրամցնել թեզեր, թե իբր Հայ դատի նպատակներն ու պետական շահը միմյանց հակասում են, թե իբր Հայ դատը չի ներկայացնում հայ ժողովրդի բովանդակ շահերը, այլ պաշտպանում է նեղ կուսակցական շահեր, թե իբր Հայ դատի պայքարը խանգարում է պետականությանը, և Սփյուռքի մեր կառույցներն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը վտանգում են մեր պետականությունը:

Այս առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ Հայ դատի գործունեությունը և Հայաստանի Հանրապետության շահերը չեն կարող միմյանց հակասել. դրանք նույնական են: Հայ դատը պայքարում է հենց Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համար: Հայ դատը չէ, որ վտանգ է մեր պետությանը:

Պետականությանը վտանգում է Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները բավարարող Հայաստանի իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, պետականությանը վտանգում է սեփական ժողովրդի իրավունքներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ազգային արժանապատվությունից հրաժարվելը»,- այս մասին ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովի իր ելույթում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

  Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի...

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող...

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով...

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...