Իմ կարիերայում նման ամոթալի մեղադրանք որևէ երկրում չեմ տեսել․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ մեղադրանքի մասին

12 Օգոստոսի, 2025

«Երբ ես աշխատում եմ Քրիստոսի զավակների համար, ես ամենաարդյունավետն եմ․ այս գործերով ընդամենը հավատացյալ մարդիկ են, ովքեր ուզում են կրոնի պաշտամունքի իրավունք ունենալ, իրավունքը իրացնել, ուզում են իրենց եկեղեցու, երկրի հոգևոր կյանքին մասնակից լինել։ Իրավաբանի, փաստաբանի համար ավելի բարձր առաքելություն չի կարող լինել, քան ներկայացնել մարդկանց, ում հավատքն առ Քրիստոս կառավարել է իրենց ամբողջ կյանքում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան այցելած աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Հարցին՝ եկեղեցականների հանդեպ արշավը համարում է քաղաքական հետապնդո՞ւմ, պատասխանեց․ «Ակնհատ է, որ հաշվի առնելով ապացույցների իսպառ բացակայությունը, հաշվի առնելով, որ անհնար է անգամ հասկանալ մեղադրանքը եկեղեցու բարեգործի նկատմամբ, ամոթալի է զուտ։ Ես կոչ կանեի Հայաստանի իշխանություներին դադարեցնել այդ մեղադրանքը, որովհետև իմ կարիերայում ես երբևէ նման ամոթալի բան որևէ երկրի համար չեմ տեսել։ Առաջադրել մեղադրանք, որը իսպառ, ամբողջովին անհավանական է և բնանտարկել տարիքով մարդու, գնալ այդ տարբերակին, բանտում պահել այդպիսի տարիքի մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են երկրին, ովքեր երբևէ իրենց կյանքում իրավախախտում չեն կատարել և պնդել, որ պետք է բանտարկություն, դա բացարձակ ամոթալի է»։

Լրագրողների հարցին, թե «Ո՞ւմ հետ եք հանդիպել և ի՞նչ ծրագրեր ունեք»,- պատասխանեց․ «Հաշվի առնելով հարձակման քաղաքական բնույթը, ես այստեղ չեմ քննարկի, թե ում եմ հանդիպում՝ վրեժխնդրության մտավախությունից ելնելով։ 

Իմ բախտը բերել է այնքանով, որ ես ունեմ ամերիկյան անձնագիր, բայց շատ մարդիկ, ում ես այցելում եմ, չունեն անվտանգություն։ Եվ երբ կառավարությունն իրեն պահում է օրենքից դուրս, չկա անվտանգություն»։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Նմանատիպ նյութեր

Անչափահասին ծեծելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Անչափահասին ծեծելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ...

Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ. Շամշյան

Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, ոչ որակյալ ջրի մատակարարման պատճառով հերթական թունավորման դեպքերն են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում, ըստ բնակիչների ահազանգերի, խմելու ջրից մարդկանց...

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ «Եթե Վենսը նախագահ լիներ, մենք Իրանի հետ պատերազմի մեջ չէինք լինի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Վենսն ասի՝ «Մենք պետք է երկու...

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ...