«Ի դեպ». 124 000․000 դրամի ծախս և զրո օգուտ․ Փաշինյանն արագ սպառել է վոյաժների միջոցները

4 Սեպտեմբերի, 2025

 

Ի դեպ, կառավարությունը որոշեց ԱԳՆ-ին հավելյան 60 մլն դրամ հատկացնել Փաշինյանի օտարերկյա ծախսերի կազմակերպան համար։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 140 մլն դրամից մոտ 125 մլն դրամը Փաշինյանն արդեն սպառել է և մնացորդը չի բավականացնում մինչև տարեվերջ ծախսերի սպասարկմանը։

Նշենք, որ 2025 թվականին Փաշինյանն իրականացրել է թվով 17 օտարերկյա այց, որոնցից հիշվող են միայն երկուսը՝

Արաբական Միացյալ Էմիրություններ այցը, որտեղ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Ալիևի և Էրդողանի հետ, սուրճի հրավիրեց Ալիևին ու մերժվեց, բայց որպես փոխհատուցում դրական գնահատական ստացավ Էրդողանից, թե ինչի համար կարելի է գուշակել։

Ինչ խոսք տպավորիչ էր նաև ԱՄՆ կատարած այցը, որտեղ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը, ինչի շրջանակներում հանձնվեց Զանգեզուրի միջանցքը՝ Թրամփի երթուղի անվան տակ, ապա պարզվեց, որ Հայաստանն Ադրբեջանին դեռ «վերադարձնելու» տարածքներ ունի։

Ստացվում է Նիկոլ Փաշինյանն ամեն ամսվա կտրվածքով այցելել է երկու երկիր, պետական բյուջեից վատնել է մոտ 125 մլն դրամ, իսկ թե որևէ այցից ի՞նչ օգուտ է ստացել Հայաստանը, հայտնի չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...