«Ի դեպ»․  Ո՞ւմ հետ է փոխվստահության մթնոլորտ ստեղծում ՔՊ-ն

4 Նոյեմբերի, 2025

Ի դեպ, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, ինչպես նաև հերթական անգամ խոսել է Ադրբեջանցիների այսպես ասած վերադարձի մասին՝ Հայաստանի տարածքը անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Ասում է՝ հայ ժողովուրդը չպիտի անհանգստանա, մենք մեքենաներով ենք գալու, ոչ թե տանկերով։

Այս արդարացումը, թերևս, դուր եկավ Ալեն Սիմոնյանին։ Նա այս հայտարարություններում սպառնալիք չի տեսնում։ Կարևորը, ըստ ՔՊ-ականի, այն է, որ չի ասել՝ տանկերով են գալու։

Հիշեցնենք, օրեր առաջ էլ ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարում էր, որ եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից։ Այս հայտարարությանը ոչ մի իշխանական Հայաստանից չի արձագանքել, սակայն նույն օրը քիչ առաջ հիշատակված ՔՊ-ականը  հույս էր հայտնում, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան, իրենք էլ ամեն ինչ կանեն, որ նրանց համար այստեղ հանգիստ լինի։

Նույն կերպ Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում, օրինակ, երբ Ալիևը հայ հասարակությանն անվանում է հիվանդ, բայց արդարանում է, երբ հայերը հարցնում են՝ ինչու են Երևան հրավիրվել հակահայ ադրբեջանցիներ։ Արարատ Միրզոյանն ասում է՝ ի՞նչ տարբերություն ով է եկել, նրանք բոլորը մեզ են ատել, մենք բոլորս՝ նրանց։

Հետաքրքիր է ՔՊ վերնախավը այս ամենի մեջ փոխվստահության նշույլ տեսնո՞ւմ է, թե ոչ։ Փաշինյանի ասած կաթիլ-կաթիլ վստահության կառուցումը միայն հա՞յ հասարակությանն էր վերաբերում, թե նրանք էլ են Ադրբեջանը շփոթել Ալբանիայի կամ Կամբոջայի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...