«Ի դեպ»․ ՔՊ-ականների «Էթիկայի կանոնագիրքը»՝ մակուլատուրա

20 Ապրիլի, 2026

Ի դեպ, 2025-ի տարեվերջին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը՝ քաղաքական խոսքում բարեվարքության չափանիշներ սահմանելու նպատակով։

Կանոնագրքում, մասնավորապես, գրել էին, որ եթե անգամ իրենք ստանում են վիրավորանք, պետք է լինեն չափված, ձևված, վիրավորանքով չպատասխանեն, պետք է լինեն շատ զուսպ խոսքում և գործողություններում։

Այս խոստումներից անցել է ընդամենը կես տարի, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը «սիրելի քույրեր և եղբայներ»-ից վերածվեցին շուն ու շանգյալների, փախածների, բոմժերի, համբալների և լիքը այլ դատապարտելի բնորոշումների։ Սա կուսակցության ղեկավարի հասցրած վիրավորանքներն են։

Այսօր ներողություն էր խնդրում Սարիկ Մինասյանը՝ մեկնաբանություններում քաղաքացուն հայհոյելու պատճառով։ Մի քանի օր առաջ՝ Արուսյակ Ջուլհակյանը․ նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Դրանից առաջ Հասմիկ Հակոբյանը՝ կրկին մեկնաբանություններում քաղաքացիներին վիրավորելու համար։ Հակոբյանից առաջ էլ հայտնի Անդրանիկ Քոչարյանն էր բոլոր զինծառայողներին փաստացի ցածրակարգ մարդ համարում։

ՔՊ-ի մոտ մարդկանց վիրավորելը արժեհամակարգ է․ ուղղակի, մեծ ջանքեր գործադրելով, նախկինում փորձում էին համոզել, թե ժողովրդին քույր են ու եղբայր։ Հիմա դիմակը դեն են նետել, և պարզապես ասում են, թե իրականում ինչ են մտածում ժողովրդի մասին։ Ընդունենք, որ այն էլ ընտրություններից առաջ չափազանց վատ հաշվարկ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...