«Ի դեպ»․ Բարձր պարգևավճարներ՝ հանուն ժողովրդի

13 Հունվարի, 2026

Ի դեպ, մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ։ Տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:

Ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ պատգամավորներն են 3 միլիոնական դրամ պարգևավճար ստացել։ Քննչական կոմիտեում՝ մինչև 4,5 մլն դրամ և այսպես շարունակ։ Սա մեկնաբանելով՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասաց, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի։

Ավելի վաղ, ի դեպ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում էր՝ 200 հազար դոլլարանոց բնակարանը ի՞նչ է, որ ես չունենամ։ Այո՛, այս տեմպերով ու նման պարգևավճարներով Սրբուհի Գալյանը, օրինակ, առավելագույնը 10 ամսում կարող է ունենալ 200 հազար դոլլարանոց բնակարան, բայց արդյո՞ք դա էին խոստացել նրանք մինչև իշխանության գալը։

Հիշեցնենք, ՔՊ-ն խոսում էր ոչ թե աղքատությունը նվազեցնելու, այլ այն իսպառ վերացնելու մասին։ Ասում էին՝ ժողովուրդ, գալիս ենք ձեզ համար, գալիս ենք, որ ձեզ համար լավ լինի, գալիս ենք, որ ձեզ այս սոցիալական վիճակից դուրս հանենք, ձեզ ծառայենք։ Ութ տարի հետո աղքատությունը համարյա նույն մակարդակի վրա է, ծայրահեղ աղքատությունն էլ աճել է, բայց ՔՊ-ականները սովորական բան են համարում, որ իրենք ունենան 200 հազար դոլարանոց բնակարան։

Հարց է առաջանում՝ ի վերջո ո՞ւմ համար էր հեղափոխությունը, ո՞վ դուրս եկավ սոցիալական վատ վիճակից։

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Նրա դուստրը հայրիկին ուղղված հուզիչ խոսքեր է գրել։ «Հավատս չի գալիս, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին իմ Պապային, իսկ մեզ՝ երջանիկ ու խաղաղ կյանք...

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...