Հայաստանը փորձում է hարվածներ hասցնել ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է ՌԴ-ն։ «РИА Новости»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց», — ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:






