Ի՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներին

10 Մայիսի, 2026

Մարտունի քաղաքում հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսեց Ռուսաստանի դեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հնարավոր աղետալի վնասների մասին։

«Հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում․ ակնհայտ, բացահայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և ընդհանրապես՝ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ամեն մեկդ նայեք, թե ձեր շրջապատում քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ: Օրինակ՝ Մարտունուց քա՞նի մարդ է աշխատում Ռուսաստանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Արձագանքը եղավ՝ «ամբողջը»։

Նախագահ Քոչարյանը շարունակեց․ «Ի՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն, և համբերության բաժակը լցվելով՝ Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ»։

Արձագանք եղավ՝ «սովամահ»։

«Այդ Ամենը կանխելու կա մեկ ճանապարհ՝ հունիսի 7»,— ասաց Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց․ «Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար։ Բայց մի գիծ կա․ այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Օրինակները բազմաթիվ են: Մեր քաղաքականությունը, իմ մոտեցումը, Դաշինքի մոտեցումը հետևյալն է՝ արհեստականորեն մի՛ սրիր հարաբերություններդ հզոր պետությունների հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, մի՛ խցկվիր նրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չես շահելու, ժողովուրդն է ջարդվելու։ Որերորդ անգամ ժողովուրդն է գինը տալու առաջնորդի սխալների համար: Ես տեսնում եմ այս խնդիրը և տեսնում եմ, որ ժամանակ շատ չունենք այս հարցին սթափ մոտենալու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 205 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի,...

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում: Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ,...

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...