Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am

15 Սեպտեմբերի, 2025

Թերի կամ խեղաթյուրված տնտեսական ցուցանիշները հասարակությանը մոլորեցնելու «լավագույն» գործիքներից են։  Այս մասին գրում է Հետքը:

Օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումն աճել է.

  • պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով,
  • ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով,
  • ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով

«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- նշել է Պապոյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԵՄ արտահանման գծով էական ձեռքբերումներ ունենք։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա հունվար-հուլիսի արտաքին առևտրի վիճակագրությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում, մի քանի փաստ ենք առանձնացրել, որոնք բոլորովին էլ մեծ աճերի մասին չեն։

Ի դեպ, Գևորգ Պապոյանը դեպի ԵՄ արտահանման աճի մասին գրառումից օրեր անց անդրադարձել է նաև դեպի ԵԱՏՄ արտահանմանը և հայտնել, որ այս հունվար-հուլիսին այն աճել է 2.4%-ով։ Շեշտել է ծաղիկների արտահանման աճը։

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է նախարարը։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

2025-ի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից 49.6%-ով նվազել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 427 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 49.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման կրճատմամբ։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մոտ 4 մլրդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ամիսներին 1.2 մլրդ դոլարի (անկումը՝ 68.7%):

Հաջորդ տեսանելի անկումը դեպի Չինաստան արտահանման գծով է։ Հայաստանն այս յոթ ամսում Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 53.4%-ով։

Որոշ երկրների մասով էլ արտահանման ոչ մեծ աճ կա, ինչպես Գերմանիայի և Շվեյցարիայի գծով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 

Նմանատիպ նյութեր

Պետդումայում կարծում են, որ առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին «կխժռեն»

Պետդումայում կարծում են, որ առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին «կխժռեն»

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Անդրեյ Կոլեսնիկը  կարծում է, որ Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանը կարող է...

Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել...

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան. «Փաստինֆո»

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան. «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Դատական...

Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի բոլոր հաղթանակած մարդկանց հետ․ Գառնիկ Դանիելյան 

«Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անհատները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, մասնակցել են ընտրություններին, այդ ընտրություններին ստացել են մեր հայրենակիցների վստահության քվեն, հայտնվել են ԱԱԾ մեկուսարանում։ Երկրորդ նախագահ...

Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg

Եվրոպային սառը ձմեռ է սպասվում. Bloomberg

Եվրոպային դժվար ձմեռ է սպասվում՝ էներգակիրների գների կտրուկ աճի և դրանց նկատմամբ պահանջարկի ավելացմանը բավարար չափով պատրաստ չլինելու պատճառով, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր վերլուծական տվյալներին։ «Եվրոպացի քաղաքական գործիչները լուրջ հիմքեր...