Ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկվել ռուսական գազի բացառիկ պայմաններին․ «Փաստ»

11 Նոյեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Նշենք, որ ներկայումս Հայաստանը գազ ստանում է ՌԴ-ից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, և դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը: Փաշինյանի այդ ելույթից հետո բազմաթիվ մասնագետներ նշում էին, որ նախ՝ Ադրբեջանն ինքն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց՝ նոր պատվերներ ընդունի։ Բացի այդ, ինչպես նշել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ադրբեջանական գազը եվրոպական շուկայում 2-3 անգամ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։

Գաղտնիք չէ՝ Հայաստանը ռուսական գազը ստանում է բացառիկ ցածր գներով, որոնք հասանելի չեն համաշխարհային էներգետիկ շուկայում։ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ռուսական գազի մատակարարումների մատչելիության առումով՝ Բելառուսից հետո։ Ընդ որում, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանը չի գտնում գազամատակարարման այլընտրանքային աղբյուրներ, որոնք կարող են առաջարկել ռուսական գազից ավելի ցածր գին։ Ռուսաստանի գազի ներկայիս գինը Հայաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց. նման գին այսօր պարզապես չկա համաշխարհային շուկայում։ Ավելի պարզ պատկերացնելու համար պարզապես նշենք, որ 2025 թ. նոյեմբերին եվրոպական գազային «շուկայում» գինը մոտ 400 դոլար է հազար խորանարդ մետրի համար։ Այսինքն, 2,4 անգամ բարձր, քան այն գինը, որով Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից:

Ոլորտի փորձագետները շեշտում են, որ այլընտրանքային մատակարարները օբյեկտիվորեն չեն կարող Հայաստանին առաջարկել ավելի շահառու պայմաններ՝ գնի առումով։ Նրանց համոզմամբ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, ապա կախման մեջ է լինելու ադրբեջանական գազից, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ցանկացած պահի կարող է կտրել գազը, այսինքն՝ գործ ունենք նաև անվտանգային խնդրի հետ:

Այսինքն, Հայաստանի աշխարհագրական դիրքը ռուսական գազը դարձնում է երկրի էներգետիկ անվտանգության համար օպտիմալ և առավել շահավետ լուծում։ Կրկնենք՝ Հայաստանի համար գործող գինը միջազգային շուկաների համեմատ էականորեն ցածր է, ինչի պատճառով էլ հաճախ նշվում է, որ Հայաստանը օգտվում է «բացառիկ» պայմաններից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...