Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։
Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն բաժին կա՝ «Андроник — враг азербайджанского народа» վերտառությամբ։
Ընդ որում, այդ ծրագրում որևէ այլ հայի անհատական անդրադարձ չկա։ Տարիներ առաջ անձամբ եմ ուսումնասիրել ծրագիրը և չեմ կարծում, թե այդ առումով դրանում որևէ հանգամանք փոխվել է»։






