Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am

15 Սեպտեմբերի, 2025

Թերի կամ խեղաթյուրված տնտեսական ցուցանիշները հասարակությանը մոլորեցնելու «լավագույն» գործիքներից են։  Այս մասին գրում է Հետքը:

Օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումն աճել է.

  • պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով,
  • ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով,
  • ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով

«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- նշել է Պապոյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԵՄ արտահանման գծով էական ձեռքբերումներ ունենք։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա հունվար-հուլիսի արտաքին առևտրի վիճակագրությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում, մի քանի փաստ ենք առանձնացրել, որոնք բոլորովին էլ մեծ աճերի մասին չեն։

Ի դեպ, Գևորգ Պապոյանը դեպի ԵՄ արտահանման աճի մասին գրառումից օրեր անց անդրադարձել է նաև դեպի ԵԱՏՄ արտահանմանը և հայտնել, որ այս հունվար-հուլիսին այն աճել է 2.4%-ով։ Շեշտել է ծաղիկների արտահանման աճը։

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է նախարարը։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

2025-ի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից 49.6%-ով նվազել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 427 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 49.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման կրճատմամբ։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մոտ 4 մլրդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ամիսներին 1.2 մլրդ դոլարի (անկումը՝ 68.7%):

Հաջորդ տեսանելի անկումը դեպի Չինաստան արտահանման գծով է։ Հայաստանն այս յոթ ամսում Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 53.4%-ով։

Որոշ երկրների մասով էլ արտահանման ոչ մեծ աճ կա, ինչպես Գերմանիայի և Շվեյցարիայի գծով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 

Նմանատիպ նյութեր

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Եվրոպացիները՝ Փաշինյանին աջակցելով կործանեցին Արցախը, հիմա էլ կործանում են Հայաստանը․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, հետո մի հատ շարադրություն կգրեն, կտան ձեռքը․ Սամվել Կարապետյան

  «Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք...