ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԱԺ-ում լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը

25 Դեկտեմբերի, 2025

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի մեր գործընկերների կողմից:

Կոնջորյանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրումից և արգելել նրանց մուտքն Ազգային ժողով՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հարցազրույցի մասին, և իբրև թե լրագրողները սահմանված վայրում չեն գտնվել: Մինչդեռ, ինչպես լրագրողներն են պնդում, Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն ասել են՝ հատվածը, ուր գտնվել են իրենք, թույլատրելի է:

Արդյունքում՝ 2025թ. դեկտեմբերի 17-ին լրագրող Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու, ապա 2 օր անց Սոնա Գրիգորյանն ապօրինաբար զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող, և դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:

Լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու, իսկ դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրումից զրկվել է նույն արարքի համար։ Քնարիկ Մանուկյանը ևս 1 տարի ապօրինաբար զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրավունքը:

Հիշեցնենք, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը դեռ տարիներ առաջ՝ 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ օգոստոս ամսին, գոտիավորեց ԱԺ տարածքը՝ սահմանափակելով լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքի համար խնդիրներ ստեղծելով: Դա այդ ժամանակ արժանացավ Մարդու իրավունքների այդ ժամանակվա պաշտպանի կոշտ հակազդեցությանն ու խստիվ դատապարտմանը: Հենց «կարգավորումներն» են այժմ իշխանությունները որպես մահակ օգտագործում լրագրողների դեմ:

Նկատենք նաև, որ նույն կերպ, տառացիորեն նույն սցենարով՝ երկու անգամ իրար հետևից նկատողություն տալով, ԱԺ հավատարմագրումից զրկվեց լրագրող Վահե Մակարյանը և հիմա իր խախտված  իրավունքները փորձում է վերականգնել դատական կարգով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու, երկրի գլխավոր օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորությունից օգտվելու անհնարինության՝ ՀՀ իշխանությունների գործելակերպը:

Լրագրողը չպետք է զրկված լինի իր լրագրողական գործունեությունն իրացնելու հնարավորությունից լոկ այն պատճառով, որ նրա տված հարցը դուր չի եկել պատգամավորին, անգամ, եթե այդ պատգամավորն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ԱԺ պատասխանատու, որոշումներ կայացնելու իրավազորություն ունեցող անձանց կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ, վերականգնել լրագրողներ Քնար Մանուկյանի ու Սոնա Գրիգորյանի՝ ԱԺ տարածքում աշխատելու իրավունքը, արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Նմանատիպ նյութեր

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...