Հույս ունենալ, որ զուտ տնտեսական կապերով կլինի խաղաղություն՝ միամտություն է․ Լևոն Քոչարյան

7 Մարտի, 2026

 

«Գիտեք, ես չեմ կարծում, որ խաղաղությունը մի բան է, որին դու հասնում ես ու վերջ, դա մշտական պրոցես է։ Մեզ ի՞նչ են ասում, ասում են՝ այ, որ տնտեսական կապեր հաստատենք թշնամի ընկալում ունեցող երկրների հետ, կլինի խաղաղություն: Սա միգուցե ինչ-որ գործոն է, բայց հույս ունենալ, որ զուտ սրանով կլինի խաղաղություն, կարծում եմ միամտություն է: Կան բազմաթիվ օրինակներ, ամենավառը, երևի թե, Ռուսաստան-Ուկրաինան է, որ ավելի շատ տնտեսապես, ժողովուրդներով կապված երկրներ չգիտեմ կան, թե՝ չէ, բայց երբ հարցը հասել է աշխարհաքաղաքական տարբեր խնդիրների, պատերազմ է եղել։ Խաղաղությունը մի պրոցես է, որը շարունակական պետք է լինի, ես չունեմ այն հույսը, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հետ են կանգնելու իրենց վաղ նպատակներից»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սերբիայի նախագահը հրաժարական կտա

Սերբիայի նախագահը հրաժարական կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա առաջիկա շաբաթներին և կնշանակի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ինքը՝ Վուչիչը։ Սահմանադրության համաձայն՝ նրա երկրորդ նախագահական ժամկետը նախատեսված էր ավարտել...

Քաջարանի թունելի կառուցման համար կպահանջվի 6 տարի

Քաջարանի թունելի կառուցման համար կպահանջվի 6 տարի

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ։ Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման...

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում Սևան Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն...

Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Շաբաթ օրը Պակիստանում և հարևան Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, նրանք շտապ լքել են իրենց տները, հաղորդել է Associated Press-ը։ Իշխանությունները հայտնել են, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների...

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, գրում  է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և...