Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

19 Մայիսի, 2026

«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մենք մշտական ​​կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք համաձայնությունների ենք հասնում միմյանց հետ, քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,-«Թուրքիան այսօր» լրատվական ալիքի հաղորդմամբ՝ ասել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների վերացումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կբացվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները»,- ասել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3,740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական...

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով`...

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային...

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ...

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարևոր քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են իսրայելական...