Հրթիռակոծվել է Իրանի` աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրը

18 Մարտի, 2026

«Tasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրը ավիահարվածների է ենթարկվել։

Հարավային Պարսը աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է, որտեղ գտնվում են ինչպես Կատարի, այնպես էլ Իրանի արտադրական օբյեկտներ։ Հարվածների են ենթարկվել նաև «Ասալույե» հանքավայրի մի քանի օբյեկտներ։ Գործակալությունը չի տրամադրել վնասի կամ զոհերի մասին մանրամասներ։

«Tasnim»-ը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։

Axios-ի տվյալներով՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի ամենամեծ գազի վերամշակման գործարանին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված և հաստատված եղանակով։

Բուշեր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Հարավային Պարս հանքավայրի մշակման մի քանի փուլեր հարվածներ են ստացել արկերից։ «Հրդեհի տարածումը կանխելու համար այդ փուլերը հանվել են շահագործումից։ Իրավիճակը վերահսկողության տակ է, Հարավային Պարսի և «Պարս» հատուկ տնտեսական գոտու հրշեջները պայքարում են հրդեհի դեմ», — նրա խոսքերն է մեջբերել «Fars» լրատվական գործակալությունը։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ news.am

ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ news.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, խախտելով տեղեկատվություն ստանալու՝ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը (կայքից լրացուցիչ ժամանակ չեն խնդրել), 18 օր անց պատասխանել է սահմանային անցակետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կադրերի արտահոսքի...

Պարել էր պետք՝ պարեցիր, հանձնել էր պետք՝ հանձնեցիր․ արդար չէ․ Կարապետյանը՝ Սիմոնյանին

Պարել էր պետք՝ պարեցիր, հանձնել էր պետք՝ հանձնեցիր․ արդար չէ․ Կարապետյանը՝ Սիմոնյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը արձագանքել է ՔՊ-ի վարչության կողմից Ալեն Սիմոնյանին մերժելու փաստին։ «Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չէ այս ամենը, տեղիս չեմ գտնում, ախր հանձնել էր պետք՝ հանձնեցիր, արդարացնել էր պետք՝...

ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան

ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը գրում է․ «ՔՊ-Ն ԻՆՁ ՀՌՉԱԿԵԼ Է ՁԱՅՆԱԶՈՒՐԿ․ 2018-ին մեքենաներով, ինքնաթիռներով, գնացքներով ու ոտքով եկողները հեղաշրջում անելու, Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունք ունեի՞ն, իսկ աշխատանքի, ընտանեկան, ուսման բերումով ժամանակավորապես...

Գազը չես կարող դնել ինքնաթիռ և բերել․ խողովակը որտեղո՞վ է անցնելու, որտեղի՞ց են գնելու․ Արթուր Խաչատրյան

  «Եթե դու ծիրանը կարող ես, կամ գոնե ցույց ես տալիս, թե կարող ես մի տոննա դնել ինքնաթիռ ու տանել Սինգապուրում վաճառելու, ապա գազը չես կարող դնել ինքնաթիռ և բերել Երևան։ Որտեղի՞ց են այդ գազը գնելու, և խողովակը որտեղո՞վ է անցնելու։ Ինչ...