Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստում, ընդգծել է անդամ երկրների միջև ինտեգրման և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Նախարարը կոչ է արել փոխադարձ պարտավորությունները վերածել կոնկրետ գործնական քայլերի՝ հավաքական շահերն ապահովելու համար։
«Կազմակերպության շրջանակում մենք ունենք ընդհանուր նպատակներ, և պետք է մեր պարտավորությունները վերածենք գործնական քայլերի՝ ապահովելով համախմբվածություն՝ հանուն ընդհանուր բարօրության», — հայտարարել է Արաղչին նիստի ընթացքում։
Իրանի ԱԳ նախարարը կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու և զարգացման հեռանկարների համար առանձնացրել է երեք հիմնական ուղղություն՝
-
Հաղորդակցային կապերի ամրապնդում։
-
Տարածաշրջանային առևտրի ընդլայնում։
-
Էներգետիկ համագործակցության զարգացում։
Իրանի ԱԳն-ն նշել է նաև, որ Գազայում շարունակվող թաքնված ցեղասպանության թեման քննարկվել է ՏՀԿ-ի նիստում։
Ըստ նար՝ ՏՀԿ գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են Իրանի առաջարկած՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված երկօրյա գործողությունների ծրագիրը:





