Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

17 Սեպտեմբերի, 2026

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով ցույց տալ, որ բանակում հետևողական աշխատանք է իրականացվում։

«Հրապարակի» տեղեկություններով՝ այդ «հետևողական աշխատանքի» շրջանակներում վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի մի շարք դիրքերում, որտեղ զինվորների սպանության դեպքերն ամենաշատն են, հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել։ Մեր զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց փոխարեն դիրքեր են բարձրացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված «մոբին», ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին։

Նույն աղբյուրի խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ կան դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայողներին 20 օրից ավելի են պահում՝ երբեմն 24-28 օր։ Այժմ հրահանգվել է 14 օրից ավելի չպահել, քանի որ հասկացել են, որ երկարատև հերթապահությունը հանգեցնում է զինծառայողների հյուծվածության, ինչի արդյունքում դիրքերում քնում են եւ տարբեր միջադեպեր են լինում։
Սակայն մեզ հետ զրուցող զինվորականը նաեւ կարծում է, որ ժամկետային զինծառայողներին մոբով կամ պայմանագրայիններով փոխարինելը խնդրի համակարգային լուծում չէ։ Եթե անգամ լուծում է, ապա՝ ժամանակավոր, քանի որ վաղ թե ուշ ժամկետային զինծառայողները կրկին պետք է բարձրանան դիրքեր։

Նրա խոսքով` խնդրահարույց է նաև ժամկետայիններին ընդհանրապես դիրքերից զերծ պահելը, քանի որ զինծառայողը պետք է ծանոթ լինի դիրքային ծառայությանը, սահման պահելու կանոններին և համապատասխան պայմաններում ծառայություն իրականացնելու կարգին։ Որպեսզի ողբերգություններից խուսափեն, ժամկետայիններին դիրքեր հանելիս բավական է, որ նրանց հետ լինի սպայական կազմից գոնե մեկը կամ տարեց մեկ պայմանագրային զինծառայող։

Մեր տեղեկություններով, այս իրավիճակից դժգոհություն է առաջացել նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների շրջանում։ Խնդիր է առաջանում նաև նրանց թվաքանակի հետ կապված։ Մեզ հետ զրույցում հավաքի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը ընդամենը ութ ամիս առաջ է զորացրվել պարտադիր զինծառայությունից, սակայն ստացել է ծանուցագիր վարժական հավաքի մեկնելու և ստիպված է եղել կրկին մեկնել ու սահման պահել։ «Երկու տարի ծառայելուց հետո, փաստորեն մեկ տարի էլ հանգիստ չեն թողնում»,– դժգոհեց նա։

 

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ  «Ծառայության դադարեցում» է կիրառվել. ՆԳՆ

Ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ «Ծառայության դադարեցում» է կիրառվել. ՆԳՆ

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալի...

Նավի Փիլային է ներկայացվել ՀՀ-ում ՄԻՊ ոլորտում առկա լրջագույն խնդիրները. Իվետա Տոնոյան

Նավի Փիլային է ներկայացվել ՀՀ-ում ՄԻՊ ոլորտում առկա լրջագույն խնդիրները. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային՝ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և նրա...

Սրբուհի Գալյանն Անկախության հռչակագրի նպատակները հռչակեց ժամանակավրեպ

  «Ինչո՞ւ ենք նոր Սահմանադրություն մշակում. մենք ուզում ենք հասկանալ՝ հիմա որտե՞ղ ենք և ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ պետություն ենք, ինչպիսի՞ նպատակներով ենք գործելու և հանուն ինչի՞ ենք գործելու։ Անկախության հռչակագիրը որևէ մեկը...

Կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի հանրային ճնշումն ընդդիմության նկատմամբ․ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային Ժողովում մեկնարկած 2027թ․ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը, մեր գլխավոր նպատակներից մեկի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի...

Երևանում «Yandex»-ի վարորդը  կնոջ պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլար

Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլար

Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը...