Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

2 Նոյեմբերի, 2026

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է բանակում տեղի ունեցած հերթական սպանությանը։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվաածքով։

Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական անգամ ականատես դարձանք ողբերգական դեպքի՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողի հերթական մահվան մասին։

Թվում էր, թե զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նման ողբերգական դեպքերը բացառելու նպատակով իրականացվող բարեփոխումները, ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը պետք է նպաստեին խնդրի համակարգային լուծմանը։ Սակայն, ցավոք, մինչ օրս արձանագրում ենք, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ ձեռնարկվող քայլերը հիմնականում կրում են ձևական բնույթ։

Փաստացի, զինծառայողների կյանքի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը շարունակում է մնալ խիստ կասկածելի, իսկ ակնկալվող արդյունքները՝ անտեսանելի։ Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը, զինվորական ողջույնի ժամանակ գլխարկ կրելու կարգի փոփոխությունը և այլ ցուցադրական նախաձեռնությունները չապահովեցին ակնկալվող արդյունքը։

Թերևս, ժամանակն է հանրային կապերի ապահովման, ցուցադրական ակտիվության և բարեփոխումների իմիտացիայի փոխարեն կենտրոնանալ խնդրի իրական պատճառների բացահայտման և դրանց վերացման վրա։

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը, ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական անցած ուղին, ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ղեկավար կադրերի ընտրությունն ու նշանակումները, և, ամենակարևորը, որքանո՞վ են այդ անձինք համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։

Պետք է հստակ գնահատական տալ ոչ միայն արձանագրված ողբերգական դեպքերին, այլև դրանց հանգեցրած կառավարման թերություններին, պատասխանատվության շրջանակներին և վերահսկողության մեխանիզմների արդյունավետությանը։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել գործնական ու արդյունավետ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի իրական կանխարգելմանը, այլ ոչ թե պարզապես կստեղծեն խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տպավորություն։

Պետք է գիտակցել, որ զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի։ Յուրաքանչյուր ողբերգական դեպք պետք է դառնա ոչ թե հերթական հայտարարության կամ ձևական քննարկման, այլ կոնկրետ պատասխանատվության, հետևությունների և համակարգային փոփոխությունների պատճառ։

Զինծառայողների կյանքի պահպանությունը պետական կառավարման համակարգի առաջնահերթ պարտավորություններից է, և այդ պարտավորությունը չի կարող սահմանափակվել հայտարարություններով, հանձնաժողովների ստեղծմամբ կամ ցուցադրական այցելություններով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին՝ կիսելով նրանց վիշտն ու անդառնալի կորստի ցավը»։

Նմանատիպ նյութեր

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն»,– հայտնեցին օդանավակայանից։ Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը...

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ընդդիմության հասցեին հնչեցրած հայտարարություններին. «Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն,...

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տռղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է...

Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից

Երևանում 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016–ից մինչ...