225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր»

6 Հոկտեմբերի, 2026

Վերջին ամիսներին Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերը, բանակում առկա խնդիրների վերաբերյալ նոր քննարկումների պատճառ են դարձել։ Պաշտպանության նախարարության հասցեին դժգոհություններ են հնչում նաև զինծառայողների շրջանում առկա խնդիրների և ծառայության կազմակերպման վերաբերյալ։ Այս ֆոնին ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Շաքիի միջադեպը, երբ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործելու վերաբերյալ տեղեկությունը քննարկումների և քննադատության առիթ դարձավ։

Այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ո՞վ Սուրեն Պապիկյանը, ի՞նչ ճանապարհ է անցել մինչև պաշտպանության նախարարի պաշտոնը և ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել։

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին Ստեփանավանում։ 2010-2016 թվականներին, ուսմանը զուգահեռ, աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 2011-2018 թվականներին դասավանդել է «Քվանտ» վարժարանում։

2017-2018 թվականներին աշխատել է Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ։  Ինչպես ՔՊ-ականներից շատերը նա նույնպես կարիերայի աճ է գրանցել հեղափոխությունից հետո։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, իսկ 2019-2021 թվականներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Նույն տարվա նոյեմբերի 15-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ 2026 թվականի օգոստոսի 3-ին կրկին վերանշանակվել է այդ պաշտոնում։

Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, իսկ 2021 թվականի նոյեմբերի 6-ից Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Ինչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Պապիկյանը տարվա ընթացքում ձեռք է բերել երկու անշարժ գույք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Օգոստոսի 25-ին նա 69 մլն 408 հազար 979 դրամով բնակարան է ձեռք բերել, իսկ նոյեմբերի 27-ին՝ 11 մլն 881 հազար 200 դրամով ավտոկայանատեղի։ Այս երկու գույքերի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է 81 մլն 290 հազար 179 դրամ։

Տարվա վերջում Պապիկյանի հայտարարագրում առկա է եղել 6 անշարժ գույք՝ Կենտրոնում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, Լոռու մարզի Բերդում գտնվող երեք հողամաս և Արաբկիրում գտնվող բնակարան։

2025 թվականին Պապիկյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Արժեթղթերի, ներդրումների և բանկային ավանդների վերաբերյալ նույնպես տվյալներ չեն ներկայացվել։

Եկամուտ

2025 թվականին Սուրեն Պապիկյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 36 մլն 252 հազար 58 դրամ։ Դրանից 27 մլն 545 հազար 921 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են՝ պաշտպանության նախարարությունից։

Նա նաև ստացել է 6 մլն դրամ՝ վարձակալությունից, 1 մլն դրամ՝ գյուղատնտեսական գործունեությունից, և 1 մլն 706 հազար 137 դրամ՝ եկամտային հարկի վերադարձից։

Դրամական միջոցներ

Տարվա սկզբին Պապիկյանի բանկային հաշիվներում եղել է 17 մլն 68 հազար 319.46 դրամ, 30 հազար 1.96 դոլար և 15 հազար 193.41 եվրո։

Տարվա վերջին դրամային հաշիվների մնացորդը կազմել է 23 մլն 881 հազար 330.77 դրամ, դոլարային հաշվում մնացել է 30 հազար 1.96 դոլար, իսկ եվրոյով՝ 20 հազար 156.48 եվրո։

Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրվել է 1 մլն դրամ, 20 հազար դոլար և 10 հազար եվրո։ Տարվա վերջին կանխիկ դրամը կազմել է 2 մլն դրամ և 10 հազար եվրո։

Վարկեր և ծախսեր

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Պապիկյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 51 մլն 741 հազար 250.8 դրամ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 752 հազար 431 դրամ։

Հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության ծախսը կազմել է 3 մլն 246 հազար 589 դրամ։ Հայտարարագրում նշված են նաև 2 մլն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր։

Նմանատիպ նյութեր

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,  ժամանակավորապես հեռացվել է բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ։ «Փաստինֆո»-ի...

Ընդամենը երեք ընկերության մասով պետական բյուջեն զրկվել է ավելի քան 100 միլիոն դրամից․ Խամոյան

  «Ձեզ եմ ուզում ներկայացնել հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող պետական ֆենոմենի մասին և ներկայացնել հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին...

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։...