ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ. ՀՀ ԱԳՆ

4 Ապրիլի, 2025

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից հնչող ականապատման քարտտեզների տրամադրման պահանջին։  Ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման ԱԳՆ-ից հայտնել են, որ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։

«Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ:  Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։

Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,-հայտնել են ԱԳՆ-ից։

Նմանատիպ նյութեր

Թող Մայր Աթոռը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ. Սամվել Կարապետյան

Թող Մայր Աթոռը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ. Սամվել Կարապետյան

Բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Շնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Սրտանց շնորհավորում եմ...

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև լուսանկարներ են հրապարակել դատական նիստից։ Փետրվարի 5-ին...

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր...

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Լիանա Մանուկյանի օգտին քվեարկել է 57...

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Մարիամ Քանայանը գրում է. «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման…. մինչ այժմ պատիժը չի կրել։ Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են...