ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկային գործոն է տեսնում. Ադրբեջանը շարունակում է զինվել. զեկույց

20 Հունվարի, 2026

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից

Հայաստան-Ադրբեջան

2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։

Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։

2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգըրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։ Միևնույն ժամանակ սակայն, 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը։

Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

2026 թվականին Ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։

Մյուս կողմից, Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների
հաշվին։

Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...