«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում

12 Հունիսի, 2025

Հունիսի 12-ին կայացել է ` «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց, իբրև  աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։

Ցույցին ելույթ է ունեցել «Վրաստանի հայ համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվեց կազմակերպության հայտարարությունը, որում ասվում է.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության համար

Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։

Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։

Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։

Սա փորձ է՝

. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,

. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,

. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։

Մենք հայտարարում ենք՝

Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։

Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։

Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։

Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։

Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։

Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս։

Վրաստանի Հայ Համայնք»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...