Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30 Հունիսի, 2026

​«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։

Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։

Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։

Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։

Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։

Նմանատիպ նյութեր

Երեխաներն անըդհատ հարցնում են՝ «բա ե՞րբ ենք պարապելու», 50-60 երեխա ունենք․ Կարեն Սարգսյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

ՀՀ-ն զավթված է թշնամու կողմից. մնացել է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. Նիկողոս Հովհաննիսյան

ՀՀ-ն զավթված է թշնամու կողմից. մնացել է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. Նիկողոս Հովհաննիսյան

Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ դեմ, այս մասին հայտարարել է նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայտարարված արշավին։ Նա կոչ է անում զինվել լավատեսությամբ։ «Մենք ուղղակի պետք է ընդունենք, որ ՀՀ-ն զավթված է...

«Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել

«Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև...

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է...

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը...