Գյուղացին չպետք է չարչարվի, բերքն աճեցնի, հետո չիմանա՝ ում և ինչ գնով վաճառի․ Իրինա Յոլյան

26 Օգոստոսի, 2026

 

«Գյուղացին չպետք է չարչարվի, բերքն աճեցնի, հետո չիմանա՝ ում և ինչ գնով վաճառի: Պետական քաղաքականությունը պետք է երաշխավորի իրացման կայուն շղթաներ, մթերումների արդար գնագոյացում և արտահանման նոր շուկաների բացում:

Հարգելի՛ հայրենակիցներ, աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից, բնականաբար, անմասն չի մնում նաև Հայաստանը: Այդ փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են մեր բնակչության առողջությանը, անգամ տնտեսվարողների բնականոն գործունեությանը և ապագա սերունդների կենսագործունեությանը:

Պետության դերն այստեղ առավել ռիսկային փոփոխությունների վերհանումն ու համապատասխան ոլորտներում կարգավորումների սահմանումն է: Սակայն, մյուս կողմից, այդ կարգավորումները պետք է լինեն խիստ թիրախային և արդյունավետ՝ բացառելով Հայաստանի քաղաքացիների վրա անտեղի ու ավելորդ ֆինանսական բեռի ավելացումը: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային և միջպետական գործիքակազմի ճիշտ կիրառման դեպքում Հայաստանը հնարավորություն ունի ստեղծված իրավիճակն օգտագործելու հօգուտ մեր շրջակա միջավայրի՝ միջազգային կորպորացիաներից ներդրումներ ներգրավելով բնապահպանական ծրագրերի և ավելացված արժեքի ստեղծման համար:

Մենք պետք է որդեգրենք բնական ռեսուրսների արդյունավետ և պատասխանատու կառավարման քաղաքականություն:»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. մեր ժողովուրդը մնաց կառչած իր ինքնությանը. Արամ Ա

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. մեր ժողովուրդը մնաց կառչած իր ինքնությանը. Արամ Ա

«Պատմության ընթացքում մեր ինքնության ամբողջությունը քանդելու ներքին և, մանավանդ, արտաքին փորձեր են եղել՝ ներքին բևեռացումներ ստեղծելով։ Մեր ժողովուրդը՝ գիտակից իր պատմությանը և հավատարիմ լուսավորչյան և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխությանը՝ մնաց ամրորեն կառչած իր...

Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող...

Փաշինյանը հանկարծ «update» եղա՞վ․ ո՞րտեղ է Տիգրանաշենի քարտեզը. Արթուր Խաչատրյան 

  «Շատ հետաքրքիր է՝ ինքը ասում է՝ Ալիևի հետ Աշխաբադում իմ շփման արդյունքում ունեմ պատկերացում, ունեմ ենթադրություն։ Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, համաձայնվել ենք, պայմանավորվել ենք, թեկուզ և բանավոր պարտավորություն...

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները։ Հայտանում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից կարող է լինել «սաբոտաժ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի...

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

ՇՄ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է, թե որքան գումար է հատկացվելու ՀՀ պետբյուջեից COP17-ի համար. «Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան...