Դուք վերացրել եք արդարությունը նաև աշխատաշուկայում․ Իրինա Յոլյանը՝ ՔՊ-ին 

4 Օգոստոսի, 2026

Մենք այստեղ ենք՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը պաշտպանելու, մեր քաղաքացիների իրավունքներին տեր կանգնելու և պահանջատեր լինելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«Ցավոք, ընտրությունները չլուծեցին այս իշխանությունից ազատվելու օրակարգային խնդիրը, և մենք այսօր ստիպված ենք խոսել ոչ թե զարգացման ծրագրերի, այլ կենսական խնդիրների մասին։

Արդեն երկու օր է՝ այս ամբիոնից լսում ենք իշխանության տարբեր ներկայացուցիչների, պաշտոնյաների ունեցվածքի, աննախադեպ բարձր աշխատավարձերի մասին։ Այս իշխանությունը հաճախ է սիրում կրկնել ժողովրդավարության մասին թեզերը, խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Հետևաբար, պարզ և շիտակ հարց ունեմ․ եթե Հայաստանի Հանրապետությունում իրապես իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց մերձավորների կարողությունները, բարեկեցությունը բարելավվում են, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսական, սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար՝ Ֆրանսիայում անցկացվող համազգային բողոքի ցույցերի պատճառով։ Աշտարակի պաշտոնական կայքում նշվում է. «Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է»։ Ֆրանսիայի իշխանությունների...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է  հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում...

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։ Չեխիայի ոստիկանությունը...

Նոյեմբերի 29․  Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29․ Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29-ին ՀայաստանիՀանրապետության մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Մասնավորապես՝ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան,...

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք,...