Ինչքան էլ գումար ծախսեք, այդ տարածքը լինելու է կանաչ տարածք, չի կարող այդտեղ լինել 9 հարկանի շենք: Այս մասին քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
«Բնակիչներին ներկայացել է ոմն Էդվարդ Առաքելյան, ով հայտարարել է, որ միևնույն է այդ շենքը կառուցվելու է։ Այդ հողատարածքը գնողն ու Տիգրան Ավինյանը իրար հետ ունեն քավոր-սանիկական հարաբերություններ։ Հերիք չի՞ քանդեք Երևանը, շուրջ 6000 շինթույլտվություն է տրվել ՔՊ-ի խայտառակ ղեկավարման ընթացքում, ամբողջ Երևանի կանաչ տարածքները վերացրել եք»,- նշեց նա։
Հիշեցում․ Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի էր ենթարկվ14-ամյա երեխա։ Վթարի վայրում գտնվող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ավելի ուշ ներկայացրել էր վթարի պատճառը։ Նրա խոսքով վթարային վիճակը ստեղծվել է, քանի որ նշված խաչմերուկից բեռնատար մեքենաները մուտք են գործում տարածքում գտնվող շինհրապարակ՝ խաթարելով բանուկ փողոցի երթևեկությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։