ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

29 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա լսումը ևս երկար չի տևել՝ մոտավորապես 10 րոպե։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման շրջանակում սեփականատերերի կողմին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների ներկայացուցիչներին, պատշաճ իրազեկում է իրականացվել՝ լսմանը մասնակցելու համար։

Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Սամվել Կարապետյանի կողմի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել և չի մասնակցել քննարկմանը։ Արդյունքում, շուրջ 10 րոպե արձանագրումներից հետո, լսումն արագ ավարտվել է։

Պաշտոնական հաղորդագրություններում ևս նշվում է, որ լսմանը մասնակցել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ սեփականատերերի կողմին համապատասխան ծանուցումներ են ուղարկվում, սակայն վերջիններս չեն ներկայանում հանրային լսումներին։

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու կառավարության նախագիծը նախատեսում է, որ բաժնետոմսերի ձեռք բերողը կլինի Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես կգա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Նախագծում որպես հիմնավորում նշվում է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերության սեփականատերերը մերժել են կառավարության ներկայացրած գնառաջարկը։

Այսպիսով, իշխանությունը ՀԷՑ-ի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և հետագայում ընկերության բաժնետոմսերի օտարման գործընթացն առաջ է տանում՝ այն ներկայացնելով որպես պետության կողմից ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտություն։

Ինքը՝ Սամվել Կարապետյանը, սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ «ՀԷՑ-ը չի վաճառվում»։

Միաժամանակ, երեկվա լսումից հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը մինչ օրս գրավադրված է միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտավորությունների դիմաց։ Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարման ստանձնման պահին ընկերությունն ունեցել է ավելի քան 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ավելի քան 120 մլն դոլար միջազգային խոշոր բանկերում։

Ըստ կառավարության ներկայացրած ընթացակարգի՝ հանրային լսումներից հետո նախագիծը պետք է անցնի պետական և իրավական փորձաքննություն, ապա ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Դրանից հետո հանրության գերակա շահի ապահովման նպատակով նախատեսվում է սկսել բաժնետոմսերի օտարման գործընթաց, որի շրջանակում պետք է իրականացվի դրանց շուկայական արժեքի գնահատում և օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրվի սեփականատերերին։

Սակայն հարցը շարունակում է մնալ քաղաքական և իրավական գործընթացի կենտրոնում․ մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացման իրավական ձևակերպումն առաջ է գնում, մյուս կողմից՝ ընկերության սեփականատերը հրապարակային կերպով շարունակում է պնդել, որ ՀԷՑ-ը չի վաճառվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Գրում է...

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...