Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»

10 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀԷՑ-ի խլման պրոցեսը նոր փուլ է տեղափոխվում: Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Այն, որ նախագծի հեղինակները պետք է փորձեին պատճառաբանել խլման գործընթացը, բնական է. օրինակ՝ կան այսպիսի պատճառաբանություններ. «օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ», «օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին» և այլն, գումարած՝ տեխնիկական ինչ-որ պատճառաբանություններ: Սակայն հենց «հիմնավորումներն» ինքնին վկայում են գործընթացի չհիմնավորվածության մասին: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին մի քանի տնտեսագետներ, «պարզապես չկան հիմնավորումներ»: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ ՀԷՑ-ի խլման այս պրոցեսը բացառապես քաղաքական է, ու նախագծի հեղինակները ստիպված են քաղաքական որոշման տակ ինչ-որ պատճառաբանություններ «դնել»: Արդյունքում թե՛ հիմնավորման մեջ, թե՛ հենց որոշմնան նախագծում կան ձևակերպումներ, որոնք, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեղմ ասած, շարադրություն են հիշեցնում: Օրինակ՝ «սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» (լո՞ւրջ), «օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում», «ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ», «բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը» և այլն:

Մի խոսքով, «բառերի շքերթ», որտեղ, սակայն, չկան ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական հիմքեր: Քաղաքական որոշման կյանքի կոչման զուտ քաղաքական փաստաթուղթ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ամերիկացիների կյանքը դժոխք կդառնա, եթե հանրապետականները պարտվեն. Թրամփ

Ամերիկացիների կյանքը դժոխք կդառնա, եթե հանրապետականները պարտվեն. Թրամփ

Ամերիկացիները ստիպված կլինեն դժոխքի միջով անցնել, եթե հանրապետականները պարտվեն Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե մենք պարտվենք, դուք կկորցնեք ձեր սահմանը, կկորցնեք հարկային արտոնությունները, կկորցնեք անվտանգությունը,...

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին վկայում են ERA5...

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք...

Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» նիստի օրը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 15:00-ին

Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» նիստի օրը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 15:00-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։ Նիստը հրավիրվել է դատարանի...

Երեկ ձերբակալված Մեղրիի քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»

Երեկ ձերբակալված Մեղրիի քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու...