Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր Տարզանի տեղը․ Վաղինակ Վարդանով

29 Հոկտեմբերի, 2026

 

«Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը վերցրեց, շպրտում էր։ Ամեն ինչ արեցին, որ սադրեն, ու սադրեց, իհարկե, ֆեյքերի գործարանի պետ Տարոն Չախոյանը, որն առաջին ընդհարման ժամանակ, երբ ես մոտեցա ու նորմալ ասացի․ «Պարո՛ն Չախոյան, հետ գնացեք», ինքը ինձ էլի հրեց։ Ես սադրանքին չեմ տրվել, բայց հետո էլի իրեն վատ է պահել, ու այս վիճակը եղավ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Հերոս հարկատուն կաշվից դուրս է գալիս, որ կուսակցական ջոջերը տուն պահեն․ Իրինա Յոլյան

  «Այս իշխանությունն ավելի ագրեսիվ է դառնում, երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել։ Հատիկ առ հատիկ այսօր կներկայացնեմ, և դա էր նաև այսօրվա սադրանքի մեխը։ Այսօր խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն ամենաշատն է կոծկում...

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․  հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ «Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան...

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և...