Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները

10 Ապրիլի, 2026

2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։

Հայաստանյան կողմի մասնակիցներն են․

  1. Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
  2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
  3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
  4. Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
  5. Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
  6. Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
  7. Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
  8. Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
  9. Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
  10. Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
  11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
  12. Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
  13. Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
  14. Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
  15. Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
  16. Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
  17. Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
  18. Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
  19. Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
  20. Հանրային հեռուստաընկերության օպերատորԱդրբեջանական կողմի մասնակիցներն են․
  1. Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող
  2. Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
  3. Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ
  4. Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր
  5. Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական
  6. Դիլարա Աֆանդիևա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության և անվտանգության կենտրոնի ղեկավար
  7. Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող
  8. Զաուր Շիրիև – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ
  9. Ռաուֆ Աղամիրզաև – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
  10. Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ
  11. Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ
  12. Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերության հաղորդավար
  13. Էմին Ալիև – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
  14. Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ
  15. Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական
  16. Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան
  17. Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ
  18. Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից
  19. Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար
  20. Եգանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք. Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների...

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով. «Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում...

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների...