Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական. Տեր Սարգիս

9 Հոկտեմբերի, 2026

Տեր Սարգիս քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույց Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առնչվող թեմաներ, որոնք նենգաբար օգտագործվում են եկեղեցին վարկաբեկելու և իրենց սատանայական ծրագրերը ճշմարտության փոխնակ ներկայացնելու համար:

Հարկ եմ համարում կրկին անդրադառնալ այս թեմային, չնայած նրան, որ մեկ անգամ ևս խոսվել է այս թեմայով:
Ամիսներ առաջ տղայիս կատարեցինք վիրահատություն, որի գումարը համայնքի և հավատացյալ ժողովրդի կողմից հավաքվեց դրամահավաքի տեսքով:
Պողոս առաքյալի խոսքի համաձայն. «Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից» Ա Կորնթ. 9:11:

Այս ամենը չարախնդությամբ փորձում են ներկայացնել իբրև թե եկեղեցին, ոչնչով չբերեց իր օգտակարությունը և հերթական ստերով շեղում են մարդկանց ճշմարտությունից:
Այդ օրերին Վեհափառ Հայրապետի հետ քանիցս հանդիպումներ եմ ունեցել, ով մեծ սրտացավությամբ և հայրական վերաբերմունքով որոշում ընդունեց, անհապաղ երեխայի բժշկական թղթերը թարգմանել անգլերեն և ուղարկել աշխարհի լավագույն հիվանդանոցներ՝ կարծիքներ իմանալու, և անհրաժեշտության դեպքում վիրահատությունը կամ բուժումը այնտեղ կազմակերպելու համար:

Մինչ լծված էինք այդ գործին, բժիշկը, ով ֆրանսիայից էր ժամանել, տեղեկացրեց, որ ժամանակի խնդիր ունենք և պիտի կատարենք վիրահատություն: Ուստի Վեհափառ Հայրապետի հետ միասին որոշում ընդունեցինք վիրահատությունը կատարել Հայաստանում:
Իմ խնդրանքով, որոշեցինք դրամահավաքի միջոցով վճարել վիրահատական ծախսերը, ինչպես և արեցինք: Ամենօրյա ձևաչափով Վեհափառ Հայրապետն իր անհանգստությունը և ուշադրությունն էր բերում մեր ընտանիքին:

Այս ամենը դիտավորյալ կերպով ներկայացնել իբրև թե եկեղեցին և Հայոց Հայրապետը անտարբեր են գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի:
Հոգևորականի կյանքը և դրամական միջոցները անփոփոխ չեն և կյանքի փուլեր կարող են լինել, երբ պետքի և կարիքի մեջ լինես և ժամանակներ լինեն երբ լիության և բարօրության մեջ լինես: Ամեն պարագաներում փառք պիտի տանք երկնավոր Հորը այս կոչմանն արժանացնելու համար:
Ուստի կրկին հարկ եմ համարում պահանջել այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առնչվող որևէ թեմաներ, հատկապես, երբ այն դիվական խաբկանքներով պիտի ներկայացվի իբրև թե ապացույց Եկեղեցու անգործության:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական»:

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի...

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՏԱՍՍ

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՏԱՍՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) իր գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովին։ «Իհարկե, բարի ավանդույթին համապատասխան, սիրելի՛...

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս այդ դերը կստանձնի 2029 թվականին: «Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Ադրբեջանական երկաթուղին գրեթե մեկ տարի է, ինչ բաց է հայկական բեռների փոխադրման համար, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը: Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը,...