Հայաստանում 12-ամսյա գնաճն արագացել է, հունիսին կազմելով՝ 3,9%․ Արմեն Նուրբենկյան

5 Օգոստոսի, 2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով՝ 6,75%: 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է, հունիսին կազմելով՝ 3,9%: Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է, կամզելով՝ 3,1 %:

2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։

ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների  շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Բարձր է մնում նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կոմղից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները։

Միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական անորոշությունը և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածության աճը շարունակում են մատակարարման շղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ։ Ավելին, տարեսկզբից հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը և նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագազման ռիսկերի հիմնական աղբյուրներից լինել։

Այս համատեքստում՝ հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, և մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 12–ի նիստում մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։ Նախաձեռնությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա...

«Ի դեպ»․  Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

«Ի դեպ»․ Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

Ի դեպ, հանրային բացասական արձագանքը հաշվի առնելով՝ կառավարությունը հրաժարվել է 200․000 դրամական թաղման նպաստները դադարեցնելու մտքից։ Բայց դա որոշել է անել թոշակառուների հաշվին․ թոշակների 1000 դրամական բարձրացման խոստումը չեն կատարի, քանի որ այն նախատեսվում էր...

Դատարանը մեղավոր է ճանաչել Վեհափառի եղբորն ու եղբորորդուն

Դատարանը մեղավոր է ճանաչել Վեհափառի եղբորն ու եղբորորդուն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Վեհափառի եղբորորդի Համբարձում...

Սա փողոցային բառապաշար է, ոչ թե հանրային մեղադրողի խոսք. Բագրատ սրբազանը՝ դատախազի պահվածքի մասին

Սա փողոցային բառապաշար է, ոչ թե հանրային մեղադրողի խոսք. Բագրատ սրբազանը՝ դատախազի պահվածքի մասին

Այսօր կայացել է Բագրատ սրբազանի գործով հերթական դատական նիստը, որը լարված է անցել, Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է. «Ես շարունակ կրկնում եմ՝  ներկայացրե՛ք փաստերը։ Գործի այս փուլն ավարտվել է։ Իսկ հիմա վերցրեք փաստերը և ցույց տվեք՝ ձեր...

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...