Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հունիսի համեմատ հուլիսին այս խմբի ապրանքների գները նվազել են 3.8 տոկոսով։ Գրում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկանալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Ամենամեծ թանկացումը գրանցվել է մրգի շուկայում՝ 14.6 տոկոս։ Կաթնամթերքի, պանրի և ձվի գներն աճել են 13 տոկոսով, իսկ մսի գները՝ 11.9 տոկոսով։
Միևնույն ժամանակ՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 2.8 տոկոսով, իսկ յուղերի և ճարպերի գները՝ 3.8 տոկոսով։
Նշենք, որ ոչ բոլոր ապրանքներն են տարեկան կտրվածքով թանկացել։ Ձկան և ծովամթերքի գները նվազել են 3.4 տոկոսով, իսկ բանջարեղենի գների փոփոխությունը կազմել է -0.1 տոկոս։
Զգալիորեն թանկացել է նաև տավարի միսը՝ 23.1 տոկոսով։
Մսի մյուս տեսակների դեպքում տարեկան աճը կազմել է՝ գառան միս՝ 14.7%, խոզի միս՝ 4.3%, թռչնամիս՝ 5.3%, մակարոնեղեն՝ 7.1%։





