Ադրբեջանը և Հայաստանը իմ նախաձեռնությամբ համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր խաղաց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր հյուրընկալած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովում:
Ի նշան խաղաղության գործընթացում նրա ակնառու ներդրման գնահատման՝ Ադրբեջանը և Հայաստանը իմ նախաձեռնությամբ համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Մենք անկեղծորեն հուսով ենք, որ մեր տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ նախագահ Թրամփի պատմական ջանքերն արժանի գնահատականի կարժանանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի որոշման մեջ»,- գրել է Ալիևը:






