Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան 

18 Ապրիլի, 2026

Ինձ համար ավելի հոգեհարազատ է, և կարծում եմ Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Թվում էր թե խորհրդարանական մոդելը պետք է լինի ավելի ժողովրդավարական, բայց դառել է ճիշտ հակառակը։ Երբ այն ժամանակվա ընդդիմադիրները ասում էին՝ սուպերվարչապետությունը պետք է դեմոնտաժվի, իրենք եկել են և ոչ թե դեմոնտաժել են, այլ հակառակը մի բան էլ ավելի ամրացրել են այդ մոդելը։

Սա մի քիչ զգայուն հարց է և այս հարցի շուրջ ուղղակի պետք է ավելի լայն քննարկումներ մենք ունենանք: Այն նախագահի պաշտոնը, որը կա այսօր ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ: Ով կա նախագահ, կամ պաղպաղակ է ուտելու երեխաների հետ, կամ դաշնամուր է նվագելու ինչ-որ մի տեղ, որովհետև այլ ֆունկցիա ուղղակի չունի, բայց այդ նույն նախագահը ունի մոտ 100 քանի, 130 թե 140 հոգի աշխատակազմ, որոնք նստած են լուրջ դեմքերով իբրև ինչ-որ բան են անում։ Թե ինչ են անում՝ չգիտեմ։ Ուղղակի այդ բյուջեում պետք է նախատեսել պաղպաղակի մի քանի ֆուռ տարվա ընթացքում, թե ինչքան պիտի ուտի կամ մի 15 հատ դաշնամուր բերեն, որ առավոտ 9-10-ը մեկի վրա նվագի, 10-ից մինչև 11-ը մեկ ուրիշի տարբեր սենյակներում, որ գոնե ինչ-որ բանով զբաղվեն:

Դրա համար, այո՛, մոդելի փոփոխություն պետք է, բայց կրկնեմ այդ միտքը ինքը զգայուն հարց է և պետք է ուղղակի ավելի լայն շրջանակներով քննարկել։ Սա նորմալ չի, երբ մեկ մարդ ունի անսահմանափակ իշխանություն։ Աննորմալ երևույթ է․ փոխելու ենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...