Հայաստանի այսօրվա քաղաքականությունը վտանգում է տնտեսական շահերը․ Ռոբերտ Քոչարյան

14 Մարտի, 2026

«Ես, օրինակ, կողմ եմ, իհարկե, որ Եվրոպական Միության հետ, այդ թվում նաև տնտեսական համագործակցությունը էականորեն ավելանա, բայց հենց այս իշխանության օրոք է, որ այդ համամասնությունը՝ ԵԱՏՄ և Եվրամիություն, էականորեն սրվել է։ Չնայած հաճախ ասում են՝ այ նախկին իշխանությունները կախվածության մեջ են դրել երկիրը Ռուսաստանից, բայց հենց էս իշխանության օրոք տնտեսական առումով Հայաստանը էականորեն ավելի կախված է Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից։ Էս պարզ հարցն է առաջանում՝ եթե դու քաղաքական առումով տրամադրված ես դեպի Եվրոպական Միություն, Թող մի հատ խոշոր կազմակերպություն ասեն Եվրոպական Միության անդամ երկրների, որոնք Հայաստանում պատրաստ են ներդրում իրականացնել․ կամ քա՞նիսն են եկել այստեղ ներդրում իրականացնելու: Վերջինը, որ հիշում եմ, HSBC-ն ուղղակի երկրից դուրս եկավ: Այսինքն, եթե դու քաղաքականապես քեզ տեսնում ես այդ կառույցում, առնվազն տնտեսական լուրջ համագործակցությամբ պետք է լինի, որն իսկապես չկա։ Կրկնում եմ, ներդրումներ չեն գալիս»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երկրորդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հաւյաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Այնուհետև հավելեց․ «Ուկրաինական պատերազմի բերումով, կարծում եմ լավ էր, որ մեր տնտեսությունը հնարավորություն ունեցավ որոշակի դիվիդենտներ վերցնել, տնտեսվարողները փող են աշխատել, ինչը լավ է, այլ հարց է, թե դա ոնց է կապիտալիզացվել․ իրականում չի կապիտալիզացվել, էդ գումարները ոչ մի բան չեն դարձել Հայաստանի Հանրապետության համար։ Էդքան պարտքը ավելացրել են։ Ուկրաինական պատերազմը հնարավորություն ա ստեղծել էդքան գումար գեներացնելու, բայց ի՞նչ է դարձել դա մեր տնտեսության համար։ Լուրջ արտադրություն չկա, լուրջ ինֆրաստրուկտուրա չկա։ Ամբողջ հարցը սա է, որ ոչ մի ձև չի կենտրոնանում գումարը»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․ «Չէր կարող լինել, որովհետև տվյալ դեպքում բիզնեսը կենտրոնացել է ապրանք վերավաճառելու վրա։ Որովհետև դրա վրա դու կարող ես նորմալ փող աշխատել, էլ ինչի՞ համար ես ներդրում անում, գործարան կառուցում և այլն, և այլն: Ինքը՝ այս մեխանիզմը, արդեն ենթադրում էր, որ բիզնեսը սկսել է կենտրոնանալ այլ կարգի տնտեսական գործարքների վրա: 

Համամիտ եմ՝ որ լավ է, որ մարդիկ կարողացել են արագ կողմնորոշվել և դրա վրա փող աշխատել, բայց այդ աշխատած փողը չի կարող հավասարաչափ, այսպես ասենք, բախշվել: Մյուս կողմից տուրիստական հոսքն է մեծացել այդ տուրիստական հոսքը հենց ավելի հավասարաչափ բախշվելու մասին է: Լավ կարևոր է, բայց ևս կախված չի մեզանից։ 

Կրկնեմ այդ միտքը, ես ուզում եմ այդ միտքը հստակ լինի, մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են հսկայական, մեծ շուկայից, ԵԱՏՄ-ի շուկայից, որի 90% Հայաստանի համար դա Ռուսաստանի շուկան է: Եվ կրկնեմ, դու չես կարող քո արտաքին քաղաքականությունը չկապել այս հանգամանքի հետ: Եթե չես կապում, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում, դու տնտեսական առումով տգետ ես։ Եթե չես հասկանում՝ ինչ կարգի հետևանքների սա կարող է բերել։

Շատ հստակ հայտարարում է, որ համատեղելի չէ այս ինտեգրացիոն միավորումը Եվրոմիության հետ։ Համատեղելի չէ։ Հիմա դու մտածում ես գնալ դեպի մի միավոր, որը քեզ տնտեսական ոչինչ չի տալիս բայց քաղաքական քո հայտարարությունները ողջունում է և պատրաստ է, քեզ դրդում է հակառուսական քայլերի, քո քաղաքականությունը այսօր վտանգում է քո տնտեսական շահերը: Այ սա է, և լրջագույն պրոբլեմ է այսօր։

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներդրումը իսկապես թերագնահատված է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի...

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական...

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ս․-ի վարած «Chevrolet Colorado» մակնիշի, 60-ամյա Գրիգոր Մ․-ի վարած...

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...