Հավատացյալ ժողովուրդը արդեն տեղյակ է, որ տեր Արամը հիմա պարզապես Ստյոպա է, ու չի գնա էդ շոուին․ Սևակ Հակոբյան

21 Հոկտեմբերի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մայր Աթոռն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարգալույց հռչակեց Արամ քահանա Ասատրյանին։ Այդ երիտասարդը որոշել է չենթարկվել որոշմանը ու հայտարարել է, թե Հովհաննավանքում կիրակի պատարագ կմատուցի։ Հայտնվում է վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կմասնակցի այդ պատարագ կոչված բանին։

Պատարագներին, համոզված եմ, որ մասնակցում է հավատացյալ ժողովուրդը․ հավատացյալ ժողովուրդը արդեն տեղյակ է, որ տեր Արամը հիմա պարզապես Ստյոպա է, ու չի գնա էդ շոուին։ Նիկոլը, կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով էդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել։

Խնդիրը, սակայն, դա չէ։

Նիկոլը ամբողջ ոստիկանական համակարգը կուղարկի պաշտպանելու ինչ-որ այլևս աշխարհիկ քաղաքացու՝ եկեղեցում կատարվելիք չարաճճիությանը։ Իհարկե՝ խորապես, դա անիմաստ է, որովհետև ժողովուրդը հո գիտի, որ Ստյոպան այլևս էլ տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարագ, հարսանիք, կնունք, հավասարապես իմաստ ունի, որքան Ստյոպա Սաֆարյանի արած պատարագը, կամ իրենց բակի խադավիկ Վալոդի կամ Յանդեքսի հնդիկ առաքիչի արած նույն կապիկությունը։

Խնդիրը, սակայն, սա էլ չէ։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի շատ հետաքրքիր նախադեպ է ստեղծում։ Իր արարքով ի՞նչ է ասում․ ասում է՝ եթե համաձայն չես քեզ կոպիտ ասած՝ աշխատանքից ազատման որոշման հետ, կարող ես ինքդ դուրս չգալ աշխատավայրից, ծառայությունից և այլն։

Այսինքն, երբ իր որևէ մինիստրի, ծառայության, կամ այլ գերասեսչության ղեկավարի գործից հանի, հենց ինքը՝ Փաշինյանը, նա իրավունք ունի հակառակ հայտարարություն տարածել, թե՝ էդ սաղ հեչ, վաղն առավոտ, օրինակ, ժողով եմ անում, սաղդ կներկայանաք, հանձնարարականներ ու հրամաններ եմ արձակելու։ Դե հասկացաք, արդեն, որտեղ կհայտնվի Նիկոլը՝ իր հրամանը ձեռքին։

Նմանատիպ նյութեր

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը...

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։ «Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և...

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...