Հարյուրավոր երիտասարդներ Սփյուռքից եկել են հայրենիք՝ իրենց ընկերներին զորավիգ կանգնելու. Տեր-Գևորգյան

15 Հուլիսի, 2025

«Բանակումի կազմակերպումը հատկանշական է նրանով, որ ի հակառակ նրա, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիները և ՀՀ իշխանությունները ցանկանում են փակել Արցախի էջը, «Պիտի վերադառնանք» կարգախոսը կրող այս բանակումով ՀՅԴ-ն և ՀՅԴ-ական երիտասարդությունը մեկ անգամ ևս վերահաստատում են՝ Արցախի ազատագրական պայքարից չեն հրաժարվելու»,- այսօր Նեմեսիսի արձանի մոտ, ՀՅԴ երիտասարդական 12-րդ Համահայկական բանակումի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։

Հովսեփ Տեր-Գևորգյանի փոխանցմամբ, չնայած այժմ հայությունը պառակտված է և աշխատանք է տարվում Հայաստան-Սփյուռք կապը խզելու, համահայկական այս բանակումով ՀՅԴ-ական երիտասարդները հայերի միասնականության օրինակ են ցույց տալիս, նաև՝ Սփյուռքից Հայաստան կապի ամրապնդման․ «Ի հակառակ նրա, որ հայ ժողովրդի մի ստվար հատվածը հոգեպես ընկճված և հուսալքված է, այս բանակումը միավորում է ՀՅԴ մարտունակ երիտասարդությունը։ Նայեք նրանց աչքերին, կտեսնեք համարձակություն, բոցավառվող պայքարի ոգի և հաղթանակի կամք։

Ի հակառակ նրա, որ մեր թշնամիների և նրանց կամակատար իշխանությունների կողմից Դաշնակցական երիտասարդությունը թիրախավորված է, հարյուրավոր երիտասարդներ Սփյուռքից եկել են հայրենիք՝ իրենց ընկերներին զորավիգ կանգնելու։

Ի հակառակ նրա, որ ՀՅԴ երիտասարդական կառույցը փորձ է արվում ներկայացնել իբրև ահաբեկչական, մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ձգտում է իր տեսլականներն իրականացնել նորարարական, առաջադիմական ծրագրերով, միաժամանակ կառչած մնալով գաղափարական հենասյուներից, մասնավորաբար, ազգային ու գաղափարական նկարագրից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...