Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24 Հոկտեմբերի, 2025

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը գրում է. «Անկեղծ ասած, ինքս ունենալով ՌԴ Կառավարությանն առընթեր համալասարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտի կրթություն՝ միշտ անընդունելի եմ համարել, երբ ԶԼՄ-ները բոլոր «խոսացող գլուխներին» ներկայացնում են որպես քաղաքագետի: Չէ որ, դա նույնպես մասնագիտություն է, որը ձեռք բերելու համար հարկավոր են տարիներ:
Հարություն Մկրտչյանը այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ վերջին տարիներին միշտ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ։ Հուսանք՝ քաղաաքագետ այդպես էլ չդառնալու փորձից հետո՝ նա կկարողանա դառնալ քաղաքաՊետ։ Համենայնդեպս, ըստ իս, շանսեր ունի, քանի որ կարողանում է պոպուլիստական ականջահաճո ելույթներ ունենալ։
Ոչ վաղ անցյալում Հարությունը տարիներ շարունակ ապրում էր Մոսկվայում, որտեղ հետագայում ունեցավ միգրացիոն ծառայության խախտում, փորձեց փոխել անձնագիրը Մոսկվայի հյուպատոսությունում՝ չստացվեց, քանի որ նմանատիպ դեպքերում միայն «վերադարձ Հայրենիք» թուղթը կարող են տրամադրել: Այդտեղից սկսվեց իր պայքարը դեսպանության դեմ։ Հետո հիշում եմ, որ եթերով հանդես եկավ և կոչ արեց ՀԱՊԿ-ի դիմաց ցույց կազմակերպել, 1 օր անց չեղարկեց նախաձեռնությունը՝ կրկին եթերով հայտարարելով այդ մասին։
Վերջին տարիներին պայքարում է Ռուսաստան դեմ, քանի որ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով, մուտքը ՌԴ փակ է։ Շատ լավ հիշում եմ նաև իր ուղիղ եթերները, որոնք արվում էին Մոսկվայից և խստագույնս քննադատում ու ոչ միայն քննադատում, Նիկոլ Փաշինյանին։ Վաղուց չեմ հետևում իրեն և չգիտեմ այդ հարցում սկզբունքայնություն պահե՞լ է, թէ ՝ ոչ։
Սա պատմություն է այն մասին, որ պայքարը ոչ բոլոր դեպքերում է սկզբունքային և գաղափարային լինում, կարող է ուղղորդվել ինչ-որ ձախողումներով և լինել ոչ թէ հանուն գաղափարների, այլ ուղղակի՝ «դեմ»: Կարծում եմ՝ նա նույնպես դեմ կլիներ Եվրոպական Միությանը Հայաստանի ինտեգրվելուն, եթե նախկինում ապրեր Եվրոպայում և ունենար Եվրամիություն մուտք գործելու արգելք»։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...