Չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք. քաղաքագետ

29 Մայիսի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակը Պետության հենասյունն է, և ո՛չ մի դեպքում չի՛ կարելի բանակը դարձնել նախընտրական քարոզչության գործիք։
Միայն անհեռատես, պետականությունը ատող մարդը Բանակը կդարձներ նախընտրական քարոզչության մաս, առանց գիտակցելու, որ դա օպոնենտների մոտ հակազդեցության զգացում է առաջացնելու։

Նույնիսկ՝ եթե ընտրություններում հաղթելու քո միակ ու վերջին հաղթաթուղթը լինի բանակի անունը օգտագործելը, երբեք չպիտի՛ անես դա, որովհետև այն պահին, երբ բանակը ընկալվեց որևէ իշխանության սեփականություն, այդ պահից բանակը կդառնա ժողովրդի մի մասի համար օտար, բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։

Զորահանդեսը չե՛ն կապում նախընտրական քարոզչության հետ, որպեսզի այն մնա հասարակությունը մոբիլիզացնող, համախմբող և ներդաշնակող կառույց, բայց ներկա իշխանությունները, որ մեծ սիրով պատրաստ են հարձակվել Եկեղեցու վրա, ապա ինչո՞ւ չպիտի նույն անթույլատրելի արարքն անեին Բանակի նկատմամբ։
Վստահաբար գիտակցելով, որ այդ նույն շարքերում կանգնած են ինչպես իշխանությանը համակրող, այնպես էլ հակակրող զառայողներ․․․
Կամ Բանակի զինանշանը գաղտագողի փոխելը, որ իբր սա մեր սեփական, մեր 0–ական կետիղ ստեղծած բանակն է․․․
Իշխանության ուզուրպացիան նաև այսպես է լինում։

Տա՛ Աստված, որ Հայաստանը չբախվի այն աղետին, որին բախվել են այն երկրները, որոնց իշխանությունները այս ճանապարհով են գնացել։
Հունաստանի «սև գնդապետների» իշխանությունը վկա․․․
Հունիսի 7-ը լավագույն պահն է քաղաքական էվոլյուցիա ունենալու համար, գուցե միակ պահը, երբ մեր ներքին խնդիրները, պառակտումն ու ներքին ատելությունը խորանալու փոխարեն կարող են հանգուցալուծվել․․․»:

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...