Բագրատ սրբազանը զրպարտության գործով հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին

12 Մայիսի, 2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրպարտության գործով հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։

Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։

«Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ պատասխանող Հարություն Մկրտչյանի դատարանը մասնակի բավարարել է։ Ըստ այդմ, Մկրտչյանը պետք է սրբազանին փոխհատուցի 600 000 դրամ՝ 300 000-ական դրամ զրպարտության և վիրավորանքի դրվագներով։ Նմանատիպ հայցերով որ դիմել ենք դատարան մինչ օրս բոլորը մերժվել են՝ դատարանները չէին համարձակվում բավարարել։ Մենք դրանք վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք։ Այս դեպքում կա վերջնական ակտ, և մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում կմտնի օրինական ուժի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նշենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ն՝ վիրավորանքի։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...