Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ կգործեն. ՀԾԿՀ

21 Նոյեմբերի, 2025

Հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն սահմանվել են նոր կարգավորումներ՝ օպերատորների կողմից բաժանորդային պայմանագրերում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի չափանիշների մասով ամրագրման ենթակա պայմանների առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Մասնավորապես, դրանք վերաբերում են ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակի որոշակի չափանիշներին՝ բաժանորդային պայմանագրերում ամրագրման ենթակա տվյալների հոսքի արագությունների նկարագրությանը, միացման/ակտիվացման/վերաակտիվացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի և ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածի սահմանմանը, ծառայությունների մատուցման ժամանակահատվածի հաշվարկի և ծառայությունների ակտիվացման նկարագրության, ներառյալ՝ ժամանակահատվածի տևողության, սկզբի և ավարտի, ժամանակահատվածը ներառող օրերի, ժամերի և րոպեների հաշվարկման մոտեցումների ու ծառայությունների ակտիվացման մանրամասն ընթացակարգի նախատեսմանը։

Սահմանվել են նաև օպերատորների կողմից բաժանորդային պայմանագրերում ամրագրման ենթակա կարգավորումներ՝ բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև բաժանորդին տրամադրվող փոխհատուցման դեպքերի և կարգի մասով։

Կարգավորումների մշակման համար հիմքն է նաև ԵՄ-ում կիրառելի փորձը՝ հաշվի առնելով ՀՀ և ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված օրենսդրության մոտարկման պարտավորությունները:

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...